Գլխավոր
Մազերի փոխպատվաստումՄազերի տրանսպլանտացիա Հայաստանում: Դա Վինչի կլինիկայի վիրաբույժների 15 ամյա փորձը:
Բարի գալուստ մեր կայք:
Ցանկացած տարիքում մազերի կորուստը կամ ճաղատությունը մշտական սթրեսների պատճառ են հանդիսանում: Այսօր մազածածկույթի նույնիսկ զգալի նոսրացումը հուսահատվելու պատճառ չէ: Ձեր խնդիրների լուծումը կգտնեք Դա Վինչի կլինիկայում:
Դա Վինչի կլինիկայի պլաստիկ վիրաբույժները վերջին 15 տարիների ընթացքում կուտակել են մեծ փորձ այս ասպարեզում և կատարել ավելի քան 700 վիրահատություն: Մազերի տրանսպլանտացիան՝ մազերի տեղափոխման վիրաբուժական եղանակ է, որի արդյունքում սեփական մազերը ճաղատացած հատված են տեղափոխվում ծոծորակային կամ քունքային հատվածից: Դոնոր հատվածի մազարմատները պրակտիկորեն առողջ են ողջ կյանքի ընթացքում և պահպանում են իրենց անատոմիական և ֆիզիոլոգիական հատկանիշները: Մազերի տրանսպլանտացիայի հիմքում ընկած է մազարմատների տեղափոխությունը ավելի խիտ հատվածներից` բացակա հատվածներ: Այսպիսով, կատարվում է սեփական մազերի վերաբաշխում: Այսօր սպիերի և անդրոգեն ալոպեցիայի դեպքում մազածածակույթի վերակագնման միակ արդյունավետ միջոցը դա սեփական մազերի փոխպատվաստումն է:
Մազերի տրանսպլանտացիան Դա Վինչի կլինիկայի:
Վիրահատությունը ընթանում է երեք փուլով.
I. Գրաֆթերի ձևավորում դոնոր հատվածից
II. Տեղափոխվող (ռեցիպիենտ) հատվածի նախապատրաստում
III. Գրաֆթերի իմպլանտացիա
I փուլ. Գոյություն ունի գրաֆթերի ձևվավորման երկու եղանակ: FUT և FUE1. FUT (follicular unit transplantation) - գրաֆթերը ձևավորվում են ծոծրակային հատվածի մաշկի լաթից: Բժիշկը, հաշվի առնելով մաշկի առաձգականությունը և մազերի խտությունը, որոշում է, թե որ հատվածը կարող է հանդիսանալ դոնոր: Այդ հատվածից վերցնում են մաշկալաթը: Օպտիկական խոշորացման ներքո վերցված լաթը բաժանվում է միկրոգրաֆթերի և մինիգրաֆթերի, որոնք պարունակում են 1-ից մինչև 4 մազարմատ: Գործողությունը շատ աշխատատար է, պահանջում է բժշկական անձնակազմի հատուկ պատրաստվածություն և յուրահատուկ սարքավորումներ: Գրաֆտերի ձևավորման հենց այս եղանակն է հանդիսանում նուրբ և նվազագույնի է հասցնում մազարմատների վնասման հավանականությունը: Դոնոր վերքը կարվում է 2 շերտով` կոսմետիկ կարով, իսկ առաջացած սպին անտեսանելի կլինի նույնիսկ կարճ սանրվածքի դեպքում:
2. FUE (follicular unit extraction) - առանց մաշկը կտրելու` հատուկ սարքի միջոցով դոնոր մազարմատները (գրաֆթերը) վերցվում են մեկը մյուսի հետևից: Այս եղանակը նախատեսում է սափրել կամ շատ կարճ կտրել ծոծրակային (դոնոր) շրջանի մազերը, ինչը չի պահանջվում FUT եղանակի պարագայում: Փոքր վնասվածքները, որոնք առաջանում են գրաֆթերը վերցնելուց, վերականգնվում են մեկ շաբաթվա ընթացքում:
II փուլ. Ռեցիպիենտ հատվածի անզգայացումից հետո ձևավորվում են անհրաժեշտ խտությամբ և ուղղությամբ անցքեր, գրաֆթերը տեղադրելու համար: Այս գործողությունը կատարվում է հատուկ ատրավմատիկ ասեղներով, ինչը խնայում է հյուսվածքները, կրճատում է վերքերի լավացման տևողությունը և ապահովում տեղափոխված մազերի առավելագույն խտություն:
III փուլ. Գրաֆթերի տեղադրումը (տրանսպլանտացիան) իրականացվում է հատուկ միկրովիրաբուժական պինցետներով և օպտիկական խոշորացման տակ: Գրաֆթերը տեղադրվում են համապատասխան խորությամբ հաշվի առնելով բնական մազերի աճի ուղղությունը:
Այսօր, Դա Վինչի կլինիկայում իրականացվող մեկ պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է փոխպատվաստել միչև 4000 միկրո կամ մինի գրաֆթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, ինչն էլ տրանսպլանտացիայից հետո ապահովում է բնական տեսք առավելագույն խտությամբ: Մազերի տրանսպլանտացիան մեր կլինիկայում իրականացվում է հարմարավետ պայմաններում՝ ամբուլատոր կարգով: Գործողությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, իսկ տևողությունը՝ կախված փոխպատվաստվող գրաֆթերի քանակից, կազմում է 2-ից 8 ժամ: Այցելուն ցավ չի զգում, կարող է դիտել հեռուստացույց կամ լսել երաժշտություն: Տրանսպլանտացիայից 3 օր հետո կաելի է լվանալ գլուխը, իսկ 5-6 օրից վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին: 2-3 ամիս հետո սկսվում է նոր մազերի աճ, որը կշարունակվի ողջ կյանքի ընթացքում: Վերջնական կոսմետիկ արդյունքը կարելի է գնահատել վեց ամսից հետո: Տեղափոխված մազերը հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք աճում են նույն արագությամբ, պահպանելով իրենց առաջնային հատկանիշները: Մազերը կարելի է կտրել, սափրել և հարդարել:
Մազերի փոխպատվաստման ցուցումներ.
- Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
- Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
- Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր տեղակայում (հիմնականում ժառանգական):
- Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
- Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:
Մազերի փոխպատվաստման հակացուցումներ.
- Մազերի ոչ բավարար քանակ դոնոր հատվածում:
- Ալերգիկ ռեակցիաներ տեղային անզգայացնող դեղորայքի նկատմամբ:
- Մազածածկ հատվածի բորբորքային հիվանդությունների սրացում:
- Տոտալ (համատարած) մազատափություն: